Իսրայելը Վրաստանի քաղաքացների համար վերացրել է վիզային ռեժիմը: Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, Վրաստանի քաղաքացիները Իսրայելում առանց վիզայի կարող են մնալ 90 օր:
«Քիչ առաջ Իսրայելի Ներքին գործերի նախարարը զանգահարեց վարչապետին: Նա փոխանցեց, իրենց երկրի նախկին վարչապետի կողմից 2013 թվականին ստորագրված համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, որի համաձայն Վրաստանի քաղաքացիների համար վերացվելու է վիզային ռեժիմը»,- հայտնել է Փանջիկիձեն: