Թբիլիսիի և Կիևի միջև վիզային ռեժիմը կարող է մինչև տարեվերջ հանվել
Եվրահանձնաժողովը կքննարկի Ուկրաինայի և Վրաստանի միջև վիզայի ազատականացման հարցը, եթե երկու երկրները հասցնեն մինչև տարեվերջ կատարել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունները: Այդ մասին հայտնել է ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:
«Ենթադրում եմ, որ մինչև այս տարվա վերջը Վրաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցով Եվրահանձնաժողովը դրական որոշում կկայացնի՝ պայմանով, եթե կատարվեն բոլոր սահմանված պահանջները»,- Deutche Welle պարբերականին տված հարցազրույցում ասել է Հանը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն իր զեկույցում նշել էր, որ Վրաստանը և Ուկրաինան դեռ իր վիճակի չեն կատարելու ԵՄ-ի սահմանած պահանջները: