1047 դիտում
12:37 28-01-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր մենք տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի ծննդյան օրը: Բանակ, որը, լինելով մեր անկախ պետականության թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ստեղծման օրվանից 24 տարի անց արդեն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է ու վստահորեն ապահովում է ոչ միայն մեր հայրենիքի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունն ու անվտանգությունը: Հաղթանակած մեր բանակի տոնը նաև ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ, Հայոց բանակի հարգարժան վետերաններ և ազատամարտիկներ,
տոնական այս օրը շնորհավորելով բոլորիդ, քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով եմ մաղթում ձեզ:
Համոզված եմ, որ այսուհետ ևս, պատվով ու հպարտությամբ կրելով հաղթանակած բանակի զինվորի ու սպայի կոչումը, նույն անսասան վճռականությամբ շարունակելու եք կատարել ձեր պարտքը հայրենիքի նկատմամբ՝ հանուն խաղաղության, հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության և բարօրության»:
Նմանատիպ նյութեր
3778 դիտում
15:58 28-01-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
992 դիտում
13:46 08-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա առթիվ
689 դիտում
12:38 09-05-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ
Այս բաժնից
700 դիտում
20:11 04-05-2024
Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին
937 դիտում
18:56 04-05-2024
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում