34214 դիտում
16:26 26-01-2016
Ապարանի բժշկական կենտրոնում Կեսարյան հատման եղանակով հեռացրել են խոշոր ավտովթարից տուժած 21-ամյա հղի կնոջ մահացած երեխային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, Ապարանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Կեսարյան հատման եղանակով հեռացրել են Երևանի բնակչուհի, 21-ամյա հղի Ա. Մ-ի մահացած երեխային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրղ Գագիկ Շամշյանը, Ա. Մ.-ն Ապարանի հիվանդանոց էր տեղափոխվել խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota Camry-ի վարորդ Ա. Խաչատրյանը, սակայն այդ տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/24/75372/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 24-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածի 2-րդ կիլոմետրին՝ Ջամշլու գյուղի խաչմերուկում, բախվել էին Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ, 35-ամյա Ահարոն Խաչատրյանի վարած «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 համարանիշի և Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 3-րդ փակուղու բնակիչ, 31-ամյա Հայկ Մխիթարյանի վարած «Mitsubishi Pajero Io» 35 ԼD 813 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել Արագածի հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, «Mitsubishi»-ի վարորդը՝ Հ. Մխիթարյանը, աշխատում է «Ռետինենտ» կապի ՍՊԸ-ում, որպես տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)