15333 դիտում
15:02 04-11-2014
Սիսիանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը՝ 28-ամյա հղի կնոջ մահվան պատճառների մասին. բժիշկները ևս շատ ծանր են տանում հղի կնոջ մահը
Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում հղիության ընթացքում 28-ամյա Անի Դավթյանի մահը, ըստ նախնական վարկածի, վրա է հասել սրտանոթային անբավարարությունից, որը զարգացել է պտղաջրերի էմբոլիայի հետեւանքով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետները՝ նախընտրելով չներկայանալ և պատճառաբանելով, թե ներկա պահին դատաբժշկական փորձաքննություն է ընթանում եւ արդյունքներն առաջիկա օրերին պարզ կդառնան:
Ասացին նաև, որ մահացած հղին եղել է բժիշկների հսկողության ներքո: Իսկ բժշկական անձնակազմը պատահական մարդիկ չեն, այլ այնպիսի մասնագետներ, ովքեր տարիների ընթացքում հազարավոր կյանքեր են փրկել: «Ոչ մի բացթողում չի եղել: Մենք Հայաստանի գլխավոր մասնագետների հետ կապի մեջ ենք եղել եւ երբ իրավիճակը նկարգարեցինք, ասացին, որ նկարագրում ենք պտղաջրերի էմբոլիա: Հետեւաբար, նախնական վարկածով, մահը վրա է հասել սրտանոթային անբավարարվածությունից, որը զարգացել է պտղաջրերի էմբոլիայի հետեւանքով»,- ասաց մասնագետներից մեկը:
Վերջինս նաեւ ընդգծեց, որ ռեամոբիլը Ա. Դավթյանին տեղափոխելու համար ժամանել է, բայց քանի որ հղի կինը ծայրահեղ ծանր վիճակում է եղել, նրան Երեւան չեն տեղափոխել, իսկ արյուն չեն ներարկել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:
Ի դեպ, այդ հիվանդությունից ամբողջ աշխարհում օրական 800 հղի է մահանում: Սիսիանի բուժանձնակազմից նաեւ ընդգծեցին, որ իրենք եւս շատ ծանր են տանում տեղի ունեցած ողբերգությունը եւ խորապես ցավակցում մահացածի հարազատներին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Անի Դավթյանի մայրը համոզված է, որ աղջկա մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: Այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասել էր մահացածի մայրը՝ Ալվարդ Խաչատրյանը: Նա պատմել էր, որ աղջիկը հոկտեմբերի 24-ին որովայնի ցավեր է ունեցել եւ գնացել է Սիսիանի հիվանդանոց, իսկ բժշկուհին զննել է եւ ասել, որ վտանգավոր ոչինչ չկա: «Բժշկուհին միայն ասաց, որ պտղապարկը պառկած վիճակում է եւ ընկերքից մի փոքր մաս պոկվել է, բայց վախենալու ոչինչ չկա: Ես էլ՝ որպես մայր, ասացի, եթե աղջկաս կյանքը փրկելու համար պետք է , որ պտուղը հեռացնենք, հեռացրեք, բայց հուսադրեցին եւ սիստեմա միացրեցին: Անալիզներ էլ վերցրեցին եւ հավատացրին, որ ամեն ինչ նորմալ է: Գիշերվա 12-ին աղջիկս հաց կերավ: Բայց առավոտյան՝ հոկտեմբերի 25-ին, աղջկաս ինքնազգացողությունն ավելի վատացավ: Բոլոր բժիշկները խառնվեցին իրար, բայց ոչինչ չհայտնաբերեցին, չհասկացան, թե ինչից է»,- պատմել էր տիկին Ալվարդը:
Սակայն, երբ Անիին տեղափոխել են պալատ, նրա ինքնազգացողությունն էլ ավելի է վատացել եւ ուժեղ արյունահոսություն է սկսվել: «Աղջիկս ցավերի մեջ գոռում էր, բայց ոչինչ չէին անում: Արյուն էր պետք, բայց հիվանդանոցում արյուն չունեին: Ամբողջ Սիսիանը հավաքվել էր, որ արյուն տար, բայց լաբորատորիայում բժշկուհի չունեին, որ արյուն վերցնեին: Ռեամոբիլ պահանջեցի, որ իրեն Երեւան տեղափոխեին, բայց չկար այդ մեքենան: Երեւանում էր»,- ասել էր մահացածի մայրը՝ կարծիք հայտնելով, որ եթե աղջկան կարողանային տեղափոխել Երեւան, գուցե փրկվեր:
Նա նաեւ ավելացրել էր, որ աղջիկը երկրորդ երեխային էր սպասում. «2 տարեկան 7 ամսական տղա երեխա ունի, իսկ այս մահացած պտուղը աղջիկ էր: Ես ինքս այդ պտուղը տեսել եմ: Կազմավորված, հրաշք երեխա էր»: Տիկին Ալվարդը պատմել էր նաեւ, որ Անին ցավերի մեջ քրոջը խնդրել է, որ որդուն լավ նայեն: Մահացածի հարազատները պատրաստվում են բոլոր իրավասու մարմիններին դիմել, որ մեղավորները պատժվեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»