211652_close_icon
views-count4009 դիտում article-date 21:32 25-01-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 25-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի Չարենցի փողոցի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «ԲՄՎ X5» մակնիշի 95 AM 995 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 15.03-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի գոմերի մոտակայքում ավտոմեքենաներ է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21099» մակնիշի 34 MS 267 և «ՎԱԶ 2121» մակնիշի 333 SL 03 պետհամարանիշներով ավտոմեքենաները: *** Հունվարի 25-ին, ժամը 14.26-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում «Միցուբիշի» մակնիշի բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «Միցուբիշի կանտեր» մակնիշի 912 OP 61 պետհամարանիշով ավտոմեքենան և ավտոմեքենայում գտնվող ուղևորին: *** Հունվարի 25-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 644 SU 42 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 13.39-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 PU 080 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 12.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զբոսայգու տարածքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2121» մակնիշի 01 US 111 և «Կիա Սորենտո» մակնիշի 80 OS 999 պետհամարանիշներով ավտոմեքենաները: *** Հունվարի 25-ին, ժամը 11.55-ին տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն-Լանջազատ ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի Տ3713 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «Ֆոլցվագեն քադի» մակնիշի 34 TV 29 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 09.47-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 1 կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել առվակի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությոնը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն ագելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 33 UV 376 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 25-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նարեկացու փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2107 մակնիշի 34 SR 680 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ.):

Նմանատիպ նյութեր