211652_close_icon
views-count3497 դիտում article-date 23:30 22-01-2016

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Հունվարի 22-ին, ժամը 21.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս RX 350» մակնիշի 01 ՏՏ 200 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 22-ին, ժամը 12.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի առաջին հանրային լողափում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 88 AV 988 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 22-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 OD 662 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր