Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Հունվարի 27-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օդանավակայանի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Դեյվու» մակնիշի (վարորդ Լ. Գ.) 299 LD 61 պետհամարանիշի ավտոմեքենան:
***
Հունվարի 27-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ ոստիկանության մարզային վարչության շենքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 44 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Զ.Անդրանիկի պողոտայի գազալցակայանի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 01 ՍԼ 621 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենան:
***
Հունվարի 27-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 43 SM 690 պ/հ (վարորդ՝ Հ. Թ.) ավտոմեքենան: