1339 դիտում
16:33 18-11-2015
Իրանը ծրագրում է նավթարդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 1 մլրդ խմ-ի և ավելին
Իրանի իշխանությունները մտադիր են նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել օրական մինչև 1 մլրդ խմ ու ավելին առաջիկա 2,5 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, հաղորդում է rosbalt.ru-ն:
Գազ արտահանող երկրների միջազգային ֆորումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում Զանգանեն նաև ասել է, որ Իրանը պատրաստ է արտահանել իր գազը հարևան Իրաք:
Նշենք, որ ֆորումը միավորում է աշխարհում բնական գազի արտահանման ոլորտում առաջատար երկրների: Այն ստեղծվել է Թեհրանում, 2001 թվականին: Ֆորումի կազմի մեջ են Ալժիրը, Բոլիվիան, Եգիպտոսը, Գվիենան, Իրանը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Ռուսաստանը, Տրինիդադ և Տոբակոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վենեսուելան, Իրաքը, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, իսկ Օմանը և Պերուն մասնակցում են ֆորումին դիտորդի կարգավիճակում:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
11:39 21-11-2015
Իրանը առաջիկա կես տարում նավթարդյունահանման ծավալները հասցնելու է օրական մինչև 1 մլն բարելի
3536 դիտում
14:21 27-08-2022
Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի
3796 դիտում
15:22 23-01-2016
Իրանը և Չինաստանը առևտրային շրջանառության ծավալները կհասցնեն տարեկան մինչև 600 մլրդ դոլարի
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում