Հնդկաստանում օդանավը ռումբի մասին տեղեկությունից հետո արտակարգ վայրէջք է կատարել
Հնդկաստանի Նագփուր քաղաքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել GoAir ընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որն իրականացնում էր Բխուաբանեշվար-Մումբայ չվերթը, տեղեկացնում է Hindustan Times-ը:
Թերթի տվյալներով՝ օդաչուական կազմը տեղեկություն է ստացել, որ օդանավում ռումբ կա: Օդանավակայանի անվտանգության աշխատակիցներն արագորեն տարհանել են ուղևորներին և ստուգում անցկացրել, սակայն պայթուսիկ սարք չեն հայտնաբերել: