Իսպանական օդանավը ռումբի մասին տեղեկությունից հետո արտակարգ վայրէջք է կատարել
TAM Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 ուղևորատար օդանավը, որը Մադրիդից թռչում էր դեպի Բրազիլիայի Սան Պաուլու քաղաք, շտապ փոխել է ուղղությունը և վերադարձել Մադրիդի օդանավակայան, հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ տեղեկությունների՝ օդանավի անձնակազմին օդ բարձրանալուց 2,5 ժամ հետո հաղորդվել է, որ օդանավում պայթուցիկ սարք կա:
Բրազիլական Globo հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ իսպանական իշխանությունները տեղեկությունը հաղորդել են իրենց օդաչուներին, երբ օդանավն արդեն թռչում էր Մարոկկոյի տարածքով:
Ուղևորներն արագ տարհանվել են, սակայն մինչ այժմ ռումբի հայտնաբերման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում: