Կանադայի Սասկաչևան նահանգի Լա-Ռոշ քաղաքի դպրոցում 5 մարդ է զոհվել և 2-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հաղորդում է Interfax-ը:
Ականատեղները պատմել են, որ մեկ տասնյակից ավելի կրակոցներ են հնչել: Ոստիկանությունն այս պահին ձերբակալել է 1 հոգու:
Հայտնի չէ նաև, թե զոհվածները ուսանողներ են, թե մեծահասակներ: Դպրոցում սովբորում է շուրջ 900 աշակերտ: