211652_close_icon
views-count3826 դիտում article-date 11:11 20-01-2016

Ամալ Քլունին կարող է պաշտպանել ադրբեջանցի հայտնի լրագրող, քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը ՄԻԵԴ-ում

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ով Մարդու Իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանել է նաև Հայաստանի շահերը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում, ցանկություն է հայտնել պաշտպանել նաև Ադրբեջանում հայտնի քաղբանտարկյալ Հադիջա Իսմայլովայի շահերը նույն դատարանում: Այդ մասին հայտնել է «Ազատություն» ռաիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Հ. Իսմայլովան և նրա փաստաբանները հայտարարել են, որ քննարկում են Ա. Քլունիի առաջարկը: Հիշեցնենք, որ ադրբեջանցի հայտնի լրագրող, ալիևյան կլանի մութ գործերը հետաքննող Իսմայլովան ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերին և 2015 թվականի սեպտեմբերի 1-ին դատապարտվել 7,5 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր