Բաքվում սկսվել է լրագրող Հադիջա Իսմայլովայի դատավարությունը
Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում այսօր սկսվել է լրագրող Հադիջա Իսմայլովայի դատավարությունը, ով հայտնի է ալիևյան կլանի մութ գործերի հետաքննությամբ, հաղորդում է BBC-ն:
Ավելի քան 7 ամիս բանտում գտնվող Իսմայլովային մեղադրում են զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Դատարանում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, իսկ դատարանի դահլիճ ոչ մի լրագրողի թույլ չի տրվել մտնել:
Ի պատասխան դրա՝ դատարանի շենքի միջանցքներում ակցիա է կազմակերպվել՝ ի աջակցություն Իսմայլովայի: Մարդիկ բացականչում են նրա անունը: