211652_close_icon
views-count1771 դիտում article-date 12:07 09-04-2015

Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, պաշտպանելու է Մալդիվների նախկին նախագահի շահերը

Հոլիվուդյան կինոռեժիսոր, դերասան Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին, ստանձնել է Մալդիվների Հանրապետության նախկին նախագահ Մոհամմադ Նաշիդի փաստաբանի պարտականությունները, հայտնում է Ria Novosti-ն: 1 ամիս առաջ Մոհամմադ Նաշիդը դատարանի վճռով դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման այդ երկրի քրեական օրենսգրքի հակաահաբեկչության մասին մի քանի հոդվածներով: «Շատ ուրախ եմ, որ նման հոյակապ թիմը համաձայնվել է պաշտպանել իմ շահերը միջազգային մակարդակով»,-մեջբերում է DPA գործակալությունը նախկին նախագահի խոսքը:

Նմանատիպ նյութեր