211652_close_icon
views-count3466 դիտում article-date 09:30 19-01-2016

Վրաստանն ու ԱՄՆ-ն 2-րդ համատեղ զորավարժություններն են անցկացնելու

Այս տարվա մայիսին Վրաստանն ու ԱՄՆ-ն կանցկացնեն թվով 2-րդ համատեղ զորավարժությունները «Արժանի գործընկեր-2016» (Nobel Partner - 2016) ծրագրի շրջանակում: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Sputnik-ը: Զորավարժությունների նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերում վրացական զինվորների պատրաստվածության բարձրացումն է: «Ներկա պահին քննարկվում են զորավարժանքների անցկացմանն առնվող հարցեր: Որոշվում է զորավարժարանը, որտեղ անցկացվելու են զորավարժությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է փոխգնդապետ Դավիդ Ռամիշվիլին:

Նմանատիպ նյութեր