211652_close_icon
views-count2877 դիտում article-date 09:50 26-10-2018

ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորավարժություններն է անցկացնում․ «Ամերիկայի ձայն»

Նորվեգիայի ափերի մոտ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերն անցկացնում են Սառը պատերազմի տարիներից ի վեր ամենալայնածավալ զորախաղերը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4629245.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Trident Juncture, թարգմանաբար՝ Եռաժանի հանգույց անվանումը կրող ռազմախաղերի Նպատակն է ցույց տալ, որ ՆԱՏՕ-ն ունակ է դիմակայելու անվտանգության որևէ սպառնալիք, ասել է Եռաժանի հանգույց անվանումը կրող վարժանքների հրամանատարներից Դավոր Պետեկը։ Վարժանքներին մասնակցում է 5Օ հազար զինվորական, 65 ռազմանավ, 25Օ ռազմաօդանավ և 1Օ հազար զրահապատ մեքենա։ Հրամանատարներից ծովակալ Ջեյմս Ֆոգոն նշում է, որ այս զորավարժությունները չունեն ագրեսիվ նպատակներ։ Եվ դաշինքն այս վարժանքներին մասնակցելու հրավեր է ներկայացրել նաև Ռուսաստանին։ Սա այն ժամանակահատվածում, երբ Արևմուտքն ու Ռուսաստանը շարունակում են Ղրիմը բռնակցելու պատճառով միմյանց միջև սկսված լարվածությունն ու հակասությունները։ ՆԱՏՕ-ի որոշ անդամ պետություններ ունեն մտավախություն, որ Մոսկվան կարող է նույնիսկ ներխուժում իրականացնել իրենց տարածքներում։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն տպավորությունը, որ ՆԱՏՕ-ից ավելի շատ օգտվում է Եվրոպան, քան Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի հրամանատարները հիշեցնում են, որ այս դաշինքի պատմության մեջ եղել են դժվար ու ավելի հեշտ տարիներ, սակայն իրենք միշտ են պատրաստ եղել խնդիրները միասնաբար լուծելու գործում։ Պետեկի խոսքերով, իր գոյության 7Օ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն չի եղել այնքան գործուն և վճռական, որքան ներկա ժամանակաշրջանում։ Հոկտեմբերի 25-ին սկսված ՆԱՏՕ-ի զորավարժությունները շարունակվելու են մինչև նոյեմբերի 7-ը։

Նմանատիպ նյութեր