ՌԴ առողջապահության նախարարությունը հայտարարում է երկրում գրիպի համաճարակի մասին
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել:
Նախարարի խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը Ռուսաստանում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար լինում է, այլ նաև Ուկրաինայից, որտեղ արդեն արտակարգ իրավիճակ է:
Նշենք, որ Ռուսաստանում 9 մարդ է մահացել գրիպից` ամանորյա արձակուրդներից հետո՝ հիվանդացության աճի սկզբից ի վեր: Այս մասին հայտնել էր գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Լյուդմիլա Ցիբալովան:
«Մի քանի օրվա ընթացքում մենք արդեն մահվան 9 հաստատված դեպք ունենք: Սա խոսում է այն մասին, որ համաճարակը շատ ծանր է լինելու»,- մասնավորապես՝ ասել է Ցիբալովան: