3905 դիտում
14:43 22-10-2020
Առողջապահության նախարարությունը բնակչության ռիսկի խմբին կոչ է անում պատվաստվել սեզոնային գրիպի դեմ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ բնակչության ռիսկի խմբին կոչ անելով պատվաստվել սեզոնային գրիպի դեմ: Ներկայացնում ենք ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը.
«Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: Պատվաստումները կատարվում են առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել: Ռիսկի խմբերն են.
[b]հղիները,
6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները,
65 տարեկանից բարձր անձինք,
շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ
հիվանդություններ ունեցող անձինք,
բուժաշխատողները (մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ,
համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ), զորակոչի ենթակա անձինք,
փակ կազմակերպություններում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ, տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:[/b]
Վերոհիշյալ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:
Նշենք, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստումը չի պաշտպանում Կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) կամ այլ սուր շնչառական վարակներից: Այն պաշտպանում է տվյալ սեզոնի ընթացքում առավել տարածված գրիպի ենթատեսակներից: Սակայն, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) և սեզոնային գրիպի ռիսկի խմբերը հիմնականում համընկնում են, մասնավորապես` տարեցները, քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները: Այդ պատճառով բնակչության ռիսկի խմբերին անհրաժեշտ է ստանալ պատվաստում սեզոնային գրիպի դեմ՝ առնվազն սեզոնային գրիպից պաշտպանված լինելու և բարդություններից խուսափելու համար»։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը Հանրապետության բոլոր պոլիկլիկաներում կատարվում է կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
19:13 27-10-2023
Առողջապահության նախարարը և աշխատակիցները պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ
923 դիտում
15:37 09-11-2020
Մեկ անգամ ևս հորդորում ենք՝ եթե դեռ չեք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, դիմե՛ք պոլիկլինիկա և պատվաստվեք․ ԱՆ
740 դիտում
12:44 29-09-2022
Առցանց խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության և սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վերաբերյալ