2010 դիտում
20:51 18-01-2016
Հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 208 քաղաքացի, նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են
Այսօր` հունվարի 18-ին, հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով` 208 քաղաքացի։ Նրանցից 162-ը մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։
Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը, որոնց մասնագետները կարողացել էին դուրս բերել այդ վիճակից։
Իրավիճակն ակնհայտորեն կայունանում է։ Արձանագրվում է դիմելիության նվազում, այդ թվում` հղիների շրջանում։ Հարկ է նշել, որ ծանր վիճակում գտնվող հղի չունենք:
Երեկ Երևանի շտապօգնության ծառայության 1041 կանչից միայն 98-ն է առնչվել գրիպին և սուր շնչառական վարակներին։
Նմանատիպ նյութեր
3987 դիտում
22:43 26-01-2016
Հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ
2585 դիտում
21:34 15-01-2016
Հանրապետության հիվանդանոցներից ապաքինմամբ դուրս է գրվել սուր շնչառական վարակներով հոսպիտալացված 148 մարդ. ՀՀ ԱՆ
6516 դիտում
10:03 17-01-2018
Սրտանոթային հիվանդները լավ կանեն պաշտպանվեն սուր շնչառական վարակներից. Գլխավոր սրտաբան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
979 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար