211652_close_icon
views-count4339 դիտում article-date 22:13 12-01-2016

Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Այնտրախտին». տեսանյութ

Դուբայում նոր մրցաշրջանին պատրաստվող Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Դորտմունդցիները ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին և գոլային պահերը հաջորդում էին իրար ետևից: Միայն Հենրիխ Մխիթարյանը կարող էր մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, սակայն կամ «Այնտրախտի» դարպասապահն էր սեյվ կատարում, կամ էլ՝ օգնության էր գալիս դարպասաձողը: Ինչևեէ, առանց այդ էլ «Բորուսիան» 4 անպատասխան գնդակ խփեց: Դուբլի հեղինակ դարձավ Ադրիան Ռամոսը: Հաջորդ հանդիպումը դորտմունդցիները կանցկացնեն կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ՝ հունվարի 15-ին: [b]Դուբայ, ստուգողական հանդիպում [/b]«Բորուսիա» (Գերմանիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)՝ 4:0 Իլկայ Գյունդողան, 39 (11մ), Ադրիան Ռամոս, 47, 68, Սինձի Կագավա, 61
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր