211652_close_icon
views-count247 դիտում article-date 10:43 16-11-2026

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Արմավիր քաղաքում՝ ավտոտոնակում և չոր խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել․ մասամբ այրվել են այնտեղ կայանված «Kia Optima»-ն, անվադողեր, կենցաղային իրեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 27/29 հասցեի ավտոտնակների հետնամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Րաֆֆի Մելիքյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակի հետնամասում մոտ 10 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածումը, ապա ավտոտնակում առաջացած կրակը, ինչի հետևանքով այնտեղ կայանված «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով այրվել են նաև 10 հատ անվադողեր, հարևան ավտոտնակից 2 քառակուսի մետր պենոպլքսից առաստաղ և կենցաղային իրեր։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոտնակների, ավտոմեքենայի սեփականետերերի ինքնությունը և դեպքի հանգամանքները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր