Գերմանիա. «Բորուսիան» առանց Մխիթարյանի ջախջախեց «Աուգսբուրգին». տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Նորից գերազանց հանդիպում անցկացրեց «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ: Եվ երկու գոլ խփեց Մարկո Ռոյսը: Հիանալի հանդիպում անցկացրեց նաև Սինձի Կագավան, որը գրեթե բոլոր գոլերին անմիջական մասնակցություն ունեցավ իր գործողություններով:
Նշենք, որ Օբամեյանգը իր գոլերի քանակը Բունդեսլիգայում հասցրեց 13-ի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ միասին գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/25/68644/]վնասվածքի[/url] պատճառով բաց թողեց հանդիպումը:
«Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 23 միավոր և շարունակում է մնալ 2-րդ տեղում՝ 7 միավորով ետ մնալով Մյունխենի «Բավարիայից»:
[b]Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր
[/b]
«Բորուսիա Դ.» - «Աուգսբուրգ»՝ 5:1
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 18, 85, 90+1, Մարկո Ռոյս, 21, 33 - Ռաուլ Բաբադիլիա, 49