Գերմանիայի Գավաթ. «Բորուսիան» ջախջախեց «Պադերբորնին» Մխիթարյանի վերջակետով. տեսանյութ
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 7:1 հաշվով ջախջախեց Բունդեսլիգա-2-ի առաջնությունում հանդես եկող «Պադերբորնին»:
Հանդիպման հաշիվը «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Բյուրկիի մանկական սխալից հետո բացեցին հենց հյուրերը: Սակայն դրանից հետո «Բորուսիան» գործի անցավ և գոլերի տարափ տեղաց մրցակցի դարպասին: Արդեն 1-ին խաղակեսում «Բորուսիան» երեք անգամ գրավեց «Պադերբորնի» դարպասը:
2-րդ խաղակեսում դորտմունդցիները ևս չորս գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ՝ 7:1 և դուրս եկավ Գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը, դարձավ երկու գոլային փոխանցման և վերջին գոլի հեղինակը:
[b]Գերմանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ[/b]
«Բորուսիա» (Դորտմունդ) - «Պադերբորն»՝ 7:1
Գոլերը՝ Ռամոս, 25, Կաստրո, 30, 58, Կագավա, 43, Գյուդողան, 55 (11մ.), Պիշչեկ, 87, Մխիթարյան, 89 – Լակիչ, 21