«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մասին:
«Օրեցոր հարգանքս Վենգերի հանդեպ մեծանում է: Անգլիայում շատ ծանր է աաշխատել, հատկապես եվրագավաթներում հանդես եկող թիմում:
Ես միշտ էլ նրան շատ եմ հարգել, սակայն այժմ` այն պահից, ինչ եկա Անգլիա, ես նրան սկսեցի ավելի շատ հարգել:
Նա 19 տարվա ընթացքում հիանալի աշխատանք է կատարում: Նա թոփ-մակարդակի մարզիչ է, միանշանակ` աշխարհում լավագույններից մեկը:
Հազվագյուտ բան է` այդքան երկար ժամանակ աշխատել, բայց նա դա անում է: Նա ֆուտբոլային մոլագար է` բառի լավ իմաստով: Նրա դեմ խաղալը մեծ մարտահրավեր է, սակայն ես դրան անհամբերությամբ եմ սպասւմ», ասել է Կլոպը:
Նշենք, որ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը` հունվարի 13-ին: