«Լիվերպուլի» գլխավոև մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, թե ինչու է «Ռեալին» ավելի հեշտ հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
«Մենք այնքան ուժեղ չենք, ինչպես՝ «Բարսելոնան» կամ «Ռեալը»: Նրանք Իսպանիայում բոլոր թիմերից ուժեղ են: Դա նշանակում է, որ «Ռեալին» ավելի հեշտ է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալ:
Դու ՉԼ-ում ֆանտաստիկ խաղ ես անցկացնում, հետո հանգստյան օրերին ամենավերջում գոլ ես խփում, հաղթում 1:0 ու ամեն ինչ հոյակապ է: Մենք նման բան մեզ չենք կարող թույլ տալ», ասել է Կլոպը: