«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է համացանցում տարածված տեսանյութը, որտեղ նա անսթափ վիճակում է:
«Պարզապես բախտս չբերեց, որ տանս կազմակերպած երեկույթում հայտնվել էր մի մարդ, որն ինձ հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ:
Ես հանգստանում էի ընկերներից հետ ու ահա նման բան է պատահում: Նույնիսկ սեփական տանը ինձ հանգիստ չեն թողնում: Օրեցոր վիճակն ավելի է վատանում», ասել է բրազիլացին:
Նշենք, որ Նեյմարը տանը երեկույթ է կազմակերպել, որտեղ հրավիրել է «Սանթոսի» իր նախկին ակումբակիցներին և մտերիմներին: