«Չելսի»-ի գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ չի հարգում «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ձեռքբերումները:
« Երբ նա ասում է, որ ես վախենում եմ ձախողվելուց,ապա նա չի հարգում իմ նվաճումները: Քանի որ Վենգերը չի հարգում իմ անցյալը, ապա ես չեմ հարգում նրան: Ահա իմ պատասխանը: Այդ պատասխանը ինձ երջանիկ է դարձնում, բայց կարծում եմ, որ նա արժանի է դրան»,-ասել է Մոուրինյոն: