ԻՊ ահաբեկիչները լրագրողուհու են գլխատել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում գլխատել են լրագրող Ռուքիա Հասսանին: Այդ մասին հաղորդել է Syria:direct-ը:
Հասսանը դարձավ 5-րդ լրագրողը, ում ահաբեկիչները մահապատժի են ենթարկել: Նա համագործակցում էր Raqqa is Being Slaughtered Silently խմբի հետ և այդ համագործակցության մասին տեղեկացնում սոցիալական ցանցերի միջոցով: