Ահաբեկիչները գլխատել են Քոբանիում քրդերի ինքնապաշտպանական շարժման խորհրդանիշ համարվող քուրդ աղջկան
«Իսլամական պետության» անդամներն ամենայն հավանականությամբ գլխատել են Սիրիայի Քոբանի քաղաքում քրդերի ինքնապաշտպանության շարժումը նախաձեռնած և քրդերի համար խորհրդանիշ դարձած «Ռեյհանի» մականվամբ երիտասարդ աղջկան:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Ռեյհանին իր քաջությամբ և անվախությամբ դարձել էր քուրդ գրոհայինների խորհրդանիշըւ՝ անձամբ ոչնչացնելով 100-ից ավելի ահաբեկիչների:
Տեղեկություններիի համաձայն՝ նախօրեին ԻԼԻՊ-ը Twitter-ում լուսանկարներ է տեղադրել, որոնցից մեկում ահաբեկիչներից մեկի ձեռքում կնոջ գլուխ կար: ԻԼԻՊ-ը պնդում է, որ դա եղել է Ռեյհանիի գլուխը:
Նշենք, որ քրդական ինքնապաշտպանական ջոկատներում 10,000-ից ավելի քուրդ կանայք և աղջիկներ են կռվում: