ԻՊ ահաբեկիչները 1 տարում 800-ից ավելի կանանց են գլխատել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում 2014-2015 թվականներին գլխատվել է 837 կին, գրում է իրաքյան Rudaw թերթը:
Թերթի տվյալներով՝ սպանվածների մեծ մասը ուսումնական, բժշկական կառույցների աշխատակիցներ են եղել, ինչպես նաև պետական ծառայողներ:
Ահաբեկիչները սպանել են նաև այն կանանց, ովքեր հրաժարվել են միանալ ԻՊ-ին:
Նշենք, որ ներկա պահին Սիրիիայի տարածքի 70 տոկոսը Իրաքի 40 տոկոսը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության ներքո: