Թունիսի առաջնությունում երկրպագուների վիրավորանքներից հետո մրցավարը սկսել է լացել. Տեսանյութ
Թունիսի առաջնության «Բիզերտե»-«Մարսա» հանդիպման (1:0) ժամանակ մրցավար Յասին Հարուշը հենց խաղադաշտում սկսել է լացել, երբ երկրպագուները նրա հասցեին վիրավորական վանկարկումներ են արել:
Մրցավարը չի կարողացել զսպել արցունքները և կանգնեցրել է խաղը, երբ «Բազերտեի» երկրպագուները նրա մոր հասցեին վիրավորական արտահայտություններ են վանկարկել: Երկու թիմերի խաղացողները հանգստացրել և իրենց զորակցությունն են հայտնել մրցավարին` կոչ անելով շարունակել հանդիպումը:
«Այդպիսի վիրավորանքներ լսելով, դժվար է զսպել արցունքները: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ մարդու մորն են վիրավորում: Աստված պահապան իմ իմ մորը», ասել է Հարուշը:



