Պերուի առաջնությունում մրցավարը գոլային փոխանցման հեղինակ է դարձել. տեսանյութ
Պերուի ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության «Սպորտինգ Կրիստալ»-«Խուան Աուրիչ» խաղում զվարճալի միջադեպ է գրանցվել:
2:2 հաշվի ժամանակ հանդիպման գլխավոր մրցավարը ակամա գոլային փոխանցման հեղինակ է դարձել, ինչի շնորհիվ «Սպորտինգը» գոլ է խփել: Ընդ որում, այդ գոլի շնորհիվ «Սպորտինգը» ոչ միայն 3:2 հաշվով հաղթանակ է տարել, այլ նաև գլխավորել է առաջնության մրցաշարային աղյուսակը: