634 դիտում
19:30 08-10-2020
Փորձելով նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը՝ բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից. Ռուբեն Մելիքյան
Այսօր ինձ շատ հարազատ մի մարդու խնդրանքով իր հետ այցելել եմ ՀՀ ոստիկանության բաժիններից մեկը։
Այդ անձին «հրավիրել էին» ոստիկանություն՝ իշխանություններին քննադատող մի գրառման համար, որը, ի դեպ, արդեն հեռացված էր։
Այս մասին գրառում է կատարել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա մասնավորապես նշել է.
«Ոստիկանությունում այդ մարդուն (վստահորդիս)«հորդորեցին» պատերազմի ժամանակ դրսևորել զսպվածություն սոցցանցերում գրառումներ կատարելիս, քանի որ թշնամին անընդհատ ապատեղեկատվություններ է տարածում ու տեղեկատվական սադրանքներ է կատարում։ Ես հայտարարեցի, որ Ոստիկանությունն իրավունք չունի նման պահանջ ներկայացնել, քանի որ այն քաղաքական գրաքննության դրսևորում է, իսկ ոստիկանությունը պարտավոր է չզբաղվել քաղաքականությամբ։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իրադրությունը, ինքս խնդրեցի վստահորդիս սոցցանցերում լինել է՛լ ավելի զուսպ՝ ելնելով ազգային միասնականությունը պահպանելու հրամայականից։ Ի դեպ, ոստիկանությունն ինձ հավատացրեց, որ այսպիսի «զրույցներ» վարում են «երկու կողմերի հետ», ուստի պետք չէ այն ընկալել որպես քաղաքական։
Ուստի, փորձելով հեռու պահել ոստիկանությանը ապօրինություններից և նպաստ բերել ազգային միասնականության ոգու ամրապնդմանը, բոլոր կողմերին կոչ եմ անում սոցցանցերում լինել ավելի զուսպ, զերծ մնալ պիտակումներից ու վիրավորանքներից։
Ընդ որում, իմ անձնական տպավորությամբ, մինչև երեկ այս առումով ամեն ինչ լավ էր, և խնդիրները սկսեցին վարչապետի և իր տիկնոջ, իմ կարծիքով, խիստ անտեղի գրառումներով ինչ-որ դավաճանների մասին»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ