Չեխիայի առաջնությունում խաղը սպասարկել է հարբած մրցավարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեխիայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության «Բերոուն»-«Սլանի» հանդիպումը սպասարկած եզրային մրցավարը խիստ հարբածէ եղել: Հանդիպման ժամանակ նա բազմիցս օրորովելով ընկել է, մինչև նրան ստադիոնից չեն հեռացրել:
Շատերին զարմացրել է, որ մրցավար Միլան Շեֆարը այդ վիճակով կարողացել է մի ամբողջ խաղակես դիմանալ:
Միլան Շեֆարի նկատմամբ Կենտրոնական Բոհեմիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից կարգապահական գործ է հարուցվել: Նրան խիստ պատիժ է սպառնում:
«Մրցավար Միլան Շեֆարի վարքագիծը բացարձակապես անթույլատրելի է: Մրցավարական կոմիտեի անունից չեմ պատկերացնում նրա հետագա գործունեությունը մրցաշարերում: Նման վարքագծի համար ոչ մի արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանք գոյություն չունի», հայտնել է տեղի մրցավարական կոմիտեի ղեկավար Պավել Մարեշը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Utkání dorostu mezi Berounem a Slaným... pic.twitter.com/IOJnAXsFaZ
— Sportovní Hlášky (@SportovniHlasky) September 22, 2019



