4845 դիտում
16:08 28-12-2015
28-ամյա Սամվելը, համացանցով ծանոթանալով Լուսինեի հետ եւ ձեռք բերելով նրա մերկ լուսանկարը, ի՞նչ շանտաժների է ենթարկել
28-ամյա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համացանցում՝ «ֆեյսբուք» և «Օդնոկլասննիկի» սոցիալական ցանցերում հանդես գալով որպես Անգլիայում իբր բնակվող և շինարարական բիզնեսով զբաղվող Դավիթ Բաբայան, այնուհետև՝ Դավիթ Դանիելյան, «David.babayan 98» օգտատիրոջ տվյալներով համացանցում ծանոթացել է ՀՀ քաղաքացի, Հրազդան քաղաքի բնակիչ, Լուսինե Խ.-ի հետ, որի հետ մտերմանալով՝ ձեռք է վերջինիս վստահությունը, ստացել է նրա հեռախոսահամարը և անձնական բնույթի մերկ լուսանկարները:
Դրանից հետո սպառնալով տարածել այդ լուսանկարները սոցիալական ցանցերում կամ ուղարկել հարազատներին՝ Սամվել Բաբայանը Լուսին Խ.-ից շորթմամբ պահանջել է 500,000 ՀՀ դրամ գումար, այսինքն` անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, ուրիշի գույքը հանձնելու պահանջ` շորթում կատարելու մեջ:
Նրա դեմ քրեքկան գործ է հարուցվել ՀՀ քրեքկան օրենոգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
10765 դիտում
14:50 26-12-2015
25-ամյա Նարեկը Մագդային նկարել է կիսամերկ եւ իր հետ համբուրվելիս, որից հետո սկսել է շանտաժների շարքը
4988 դիտում
17:59 16-02-2016
Ինչի՞ է դիմել 32-ամյա Սամվելը, երբ Մարգարիտան մերժել է նրա հետ խաթարված եղանակով սեռական հարաբերություն ունենալ
2917 դիտում
21:50 02-09-2015
Անջելինա Ջոլիի մերկ լուսանկարը աճուրդի կհանվի
Այս բաժնից
1003 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք