Խեսեն հրաժարվել է կատարել Բենիտեսի կարգադրությունը և պատժի արժանացել
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը վիճաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ՝ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Վիլյառեալի» հետ խաղի (0:1) ժամանակ:
Երբ խաղի ընթացքում Մարսելոն վնասվածք է ստացել և խնդրել իրեն փոխարինել, Բենիտեսը ցանկացել է Խեսեին խաղադաշտ մտցնել՝ 22-ամյա ֆուտբոլիստին կարգադրելով խաղալ Մարսելոյի գոտում՝ որպես աջ եզրային պաշտպան: Սակայն Խեսեն կտրականապես հրաժարվել է կատարել Բենիտեսի առաջադրանքը և աջ եզրային պաշտպանի գոտի է տեղափոխվել Գարեթ Բեյլը:
Պրիմերայի հաջորդ տուրում՝ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղին (10:2) Բենիտեսը Խեսեին թիմի հայտացուցակում չի ընդգրկել:


