Խեսեն մեծ ապագա ունի. Կասիլիաս
«Ռեալ»-ի ավագ Իկեր կասիլիասը գովասանքի խոսքեր է հղել թիմի երիտասարդ կիսապաշտպան Խեսեի հասցեին: Իսպանացի խաղացողը Իսպանիայի գավաթի ¼ եզրափակիչում դարձավ «Էսպանյոլ»-ի դարպասը խփած միակ գոլի հեղինակը:
« Խեսեն ամեն ինչ ճիշտ է արել: Նա մեծ ապագա ունի, և ես շատ ուրախ եմ, որ նա օգտագործում է իր շանսը: Խեսեն, Մորատան, Կասեմիրոն և Նաչոն ցուցադրում են, որ արժանի են հանդես գալ առաջին թիմի կազմում»,- ասել է Կասիլիասը