Զիդանը հաստատեց. Խեսեն հեռանում է թիմից
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաստատել է, որ թիմի հարձակվող Խեսեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:
«Գործարքն առայժմ ավարտված չէ, բայց ամեն ինչ դրան է գնում: Կարծում եմ, որ ՊՍԺ-ն շատ հարմար է Խեսեի համար և նա այնտեղ շատ գոլեր կխփի:
Հուսով եմ, որ նա Փարիզում հաջողությունների կհասնի: Չնայած, նրա տունը Մադրիդն է: Ավելի լավ կլիներ, որ նա մեկ տարով վարձավճարով հեռանար, իսկ հետո վերադառնար, բայց չգիտեմ, թե արդյոք նման տարբերակը հնարավոր է», ասել է Զիդանը: