20650 դիտում
23:43 21-12-2015
Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ավտոէլեկտրիկի Toyota-ն և ՊՆ վաշտի հրամանատարի Mitsubishi Pajero-ն. կա վիրավոր
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ավտովթարի փաստով:
ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լեռնաձոր վարչական շրջանից դեպի Բարիկավան թաղամաս տանող ճանապարհահատվածում բախվել են Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Նազարյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 34 QO 856 համարանիշի և Կապանի բնակիչ, 22-ամյա Միքայել Մկրտչյանի վարած Toyota մակնիշի 34 FV 073 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Մկրտչյանը կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է հատկապես կարևոր գործերով քննիչ Կ. Ալավերդյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդներից Դ. Նազարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` վաշտի հրամանատար, իսկ Մ.Մկրտչյանը «ԴՓՄԿ» ՓԲԸ-ում` որպես ավտոէլեկտրիկ:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+