211652_close_icon
views-count3727 դիտում article-date 14:50 18-12-2015

«Չելսիի» ֆուտբոլիստները մարզման ժամանակ իրար ծեծել են

Նոյեմբերի 16-ին՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/17/73135/]պաշտոնանկության[/url] նախօրեին, ակումբի մարզման ժամանակ խոշոր ընդհարում է տեղի ունեցել խաղացողների միջև: The Times-ի տեղեկություններով, «Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասի սահանկումը ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առիթ է հանդիսացել, որը մեծ դժվարությամբ հանդարտեցրել է մարզչական շտաբը: Իր հերթին, «Չելսիի» գործադիր տնօրեն Մայքլ Էմենալոն հայտարարել է, որ «Չելսիում» անառողջ մթնոլորտ էր ստեղծվել, ինչն էլ դարձել է Մոուրինյոյի պաշտոնանկության հիմնական պատճառներից մեկը: «Վերջին շրջանում Մոուրինյոյի և խաղացողների միջև զգալի տարաձայնություններ էին առաջացել և մենք որոշեցինք, որ քայլ անելու ժամանակն եկել է», ասել է «Չելսիի» տնօրենը:

Նմանատիպ նյութեր