211652_close_icon
views-count1600 դիտում article-date 17:55 06-06-2014

36 և 66-ամյա տղամարդիկ գուլպաների առուծախի ժամանակ ծեծել են իրար

36-ամյա Ալֆրեդ Միրզայի Շահբանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 11-րդ փողոցի 12-րդ տան դիմաց գուլպաների առքուվաճառքի շուրջ վիճել է նույն տան բնակիչ Գրիգոր Ստրայի Կարապետյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ 1 անգամ աջ ոտքով հարվածել է Գ. Կարապետյանի որովայնին՝ պատճառելով որովայնի բութ «տրավմա», որն ուղեկցվել է բարակ աղու պատռվածքով և թարախային պերիտոնիտով, որոնք առաջացրել են կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: 66-ամյա Գրիգոր Ստրայի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գուլպաների առքուվաճառքի շուրջ վիճել է խուլ և համար Ալֆրեդ Միրզայի Շահբանդարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ 2 անգամ հարվածել է նրա գլխին և դեմքին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր