4152 դիտում
18:29 24-07-2015
Չինաստանում ինտերնետով սիրահարվածները առաջին իսկ հանդիպման ժամանակ իրար ծեծել են. տեսանյութ
Զվարճալի և արտառոց միջադեպ է գրանցվել Չինաստանում. տղան և աղջիկը ինտերնետի միջոցով ծանոթացել են, սիրահարվել, այնուհետև նշանակել առաջին հանդիպումը: Սակայն հանդիպմանը ժամանելով, երկուսն էլ հիասթափվել են միմյանց տեսքից և փոխադարձ մեղադրանքներ ներկայացրել, որ ինտերնետով շփվելիս բոլորովին այլ լուսանկարներ են իրար ցույց տվել, որոնք չեն համապատասխանում իրական արտաքին տեսքին: Դրանից հետո նրանց միջև ծեծկռտուք է սկսվել, որն էլ նկարահանել է պատահական անցորդներից մեկը:
Վիճաբանության ժամանակ աղջիկն ասում է. «Ես քեզ հարվածել եմ, հետո՞ ինչ: Մի հատ նայի տեսքիդ, հետո մատով ինձ ցույց տուր»: Ի պատասխան տղան իր հեռախոսը վերցնում և ցույց է տալիս վիճաբանության ականատեսներին. «Մի հատ նայեք: Ինձ ինտերնետով հանդիպում է նշանակել: Նայեք, թե նա ինչ տեսք ունի, իսկ հետո նայեք այս լուսանկարներին»:
Վիճաբանող զույգը անցորդներին խնդրել է դատել, թե իրենցից ով է ավելի շատ ճոխացրել սեփական արտաքինը ինտերնետով: Այդ ընթացքում աղջիկը երիտասարդին անվանում է «տականք», որն իրեն օգտագործել է: Նա մի քանի անգամ պայուսակով հարվածում է տղային, վերջինս էլ այնպես է հրում աղջկան, որ նա ընկնում է գետնին: «Ի՞նչ եք բոլորդ կանգնած դիտում: Գոնե մեկդ օգնեիք ինձ», բացականչել է աղջիկը և հեռացել միջադեպի վայրից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
14:34 22-01-2014
Հինգշաբթի Սնոուդենը պատրաստ է ինտերնետով պատասխանել բոլոր հուզող հարցերին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում