Անգլիայի Պրեմիեր լիգա. «Արսենալը» նորից դարձավ առաջատար. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ետնապահի՝ Բիրմինգեմի «Ասթոն Վիլլայի» նկատմամբ և շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», 33 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Սակայն «Արսենալին» կարող է շրջանցել 32 միավոր ունեցող «Լեսթերը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Լեսթերը» վաղը սեփական հարկի տակ ընդունում է «Չելսիին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր
«Ասթոն Վիլլա»-«Արսենալ»՝ 0:2
Գոլերը՝ Ժիրու, 8 (11մ.), Ռեմզի, 38