Լոնդոնի «Արսենալը» հաղթեց «Չելսիին» և դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում ավարտվեց Անգլիայի Սուպերգավաթի համար հանդիպումը՝ «Արսենալ»-«Չելսի»:
Բավական դիտարժան և բարձրակարգ այս խաղում հիմնական ժամանակում հաղթող չեղավ՝ 1:1:
Հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար անցկացվեց, որտեղ ուժեղ գտնվեց Արսեն Վենգերի թիմը՝ 4:1:
Այսպիսով, Լոնդոնի «Արսենալը» 15-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի սուպերգավաթակիր:
[b]Անգլիայի Սուպերգավաթ
[/b]
«Արսենալ» – «Չելսի»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 4:1)
Սեադ Կոլաշինաց, 82 – Վիկտոր Մոզես, 46