Անգլիա. «Արսենալը» դարձավ առաջատար, «Տոտենհեմն» արդեն 3-րդն է, իսկ գլխավոր խաղում հերոսները դարպասապահներն էին. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական 2:0 հաշվով հաղթեց «Բորնմութին», վաստակեց 39 միավոր և առաջին անգամ այս մրցաշրջանում գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նրան կարող է շրջանցել մեկ խաղ պակաս անցկացրած «Լեսթերը», որը «Մանչեսթեր Սիթիի» հետ լխաղա դեկտեմբերի 29-ին:
Տուրի կենտրոնական`«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղում դարպասապահներ Դավիդ Դե Խեայի ու Տիբո Կուրտուայի ֆանտաստիկ խաղի շնորհիվ այդպես էլ գոլեր չգրանցվեցին` 0:0:
Շարունակում է վերջին շրջանում իր հաջող մրցելույթների շարքը Լոնդոնի «Տոտենհեմը», որը 2:1 հաշվով առավելության հասնելով «Ուոթֆորդի» նկատմամբ, վաստակեց 35 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական
[b]Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
[/b]«Արսենալ» - «Բորնմութ»՝ 2:0
Գաբրիել Պաուլիստա, 27, Մեսութ Օզիլ, 63
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 0:0
«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 1:2
Օդիոն Իգալո, 41 – Էրիկ Լամելա, 17, Սոն, 90