Անգլիա. «Արսենալը» դարձավ առաջատար, «Լեսթերը» սայթաքեց, Ռունին արտակարգ գոլով հաղթանակ բերեց «ՄՅՈւ»-ին. տեսանյութ
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին» և ամրապնդվեց 1-ին տեղում, քանի որ նրա հետ հավասար միավորներ ունեցող «Լեսթերը» չկարողացավ տանը հաղթել «Բորնմութին»` 0:0, թեպետ 2-րդ խաղակեսում ուներ 1 խաղացողի առավելություն, իսկ «Լեսթերի» առաջատար Ռիյադ Մահրեզը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը:
Վերջապես ավարտեց անհաջող մրցելույթների շարքը «Մանչեսթեր Յունայթեդը», որը սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»: Մանկունյանցիներին բացառիկ գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց Ուեյն Ռունին:
[b]Անգլիայի Պրեմիեր Լիգա, 20-րդ տուր
[/b]«Արսենալ» - «Նյուքասլ»՝ 1:0
Լորան Կոսյելնի, 72
«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 0:0
Անտոնի Մարսիալ, 47, Ուեյն Ռունի, 77 – Գիլֆի Սիգուրդսոն, 70