51816 դիտում
15:10 01-11-2018
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Ford-ը. վերջինները հայտնվել են դաշտում. Mercedes-ը կողաշրջվել է. վիրավորներին առաջինը օգնության է հասել ՃՈ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մազրում։ Ժամը 14։10-ի սահմաննրում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում՝ Արթիկի վարչական տարածքում, բախվել են Mercedes մակնիշի 18 ՍՍ 114 համարանիշի և Ford մակնիշի 466 AF 61 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում՝ առվի մեջ, իսկ Ford-ն էլ նույնպես դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության է հասել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ով, լինելով արձակուրդում, մի քանի քաղաքացիների հետ անցնելիս է եղել, երբ նկատել է, որ տեղի է ունեցել վթար ու միանգամից ճիշտ կողմնորոշվելով՝ օգնության են հասել վիրավորներին։
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի հրամանատար Վաչե Մալլաքյանը, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանւոթյունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 187+
187+