211652_close_icon

Ֆրանսիայի խորհրդարանում բանաձև է ներկայացվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ

views-count2346 դիտում article-date 16:32 10-12-2015
Ֆրանսիայի ազգային հավաքի պատգամավոր Թիերրի Մարիանին բանաձև է ներկայացրել խորհրդարան, որը նախատեսում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկում, հաղորդում է Sputnik-ը: «Պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ, վնաս են հասցնում Ֆրանսիայի տնտեսական շահերին: ցանկանում եմ տեսնել, թե ինչպես է Ֆրանսիան հանում այդ պատժամիջոցները: Առաջարկում եմ Ֆրանսիայի կառավարությանը սկսել դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության վերանայում»,-ասված է պատգամավորի ներկայացրած բանաձևում: Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգումը:

Նմանատիպ նյութեր