Քերրին հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու պայմանները
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Մոսկվա կատարած այցի ընթացքում հայտնել է, թե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները որ դեպքում կհանվեն, հաղորդում է Interfax-ը:
«Նախագահ Օբաման պատրաստ է չեղարկել պատժամիջոցները, եթե իրագործվեն մինսկյան համաձայնություններն ամբողջությամբ, ներառյալ՝ զինտեխնիկայի հետքաշումը Ուկրաինայի սահմանից»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: